Սրբախութ լեռան արևելյան լանջի գոգավորությունում հայերը բնակություն են հաստատել շատ վաղուց: Գուցե խաների ժամանակներից: Խնուշինակ անվանումը ծագում է խան և շեն բառերի միացումից՝ Խնուշինակ, ասել է թե՝ խանի շեն: Բայց գյուղացիներն այլ բացատրություն ունեն՝ Խոնաշեն գետի անունով է կոչվել գյուղը: Ս. Աստվածածին եկեղեցու բազմաթիվ արձանագրություններն էլ խոսում են 19-րդ դարի մասին: